16.10.2018|
01:48
Չեմ հիշում՝ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի՞, թե՞ Օլանդի՝ Հայաստան այցի նախօրյակին Հ1-ը եթեր հեռարձակեց մի երկարաշունչ ապուշություն առ այն, թե Երևանում հայերն ինչպես են «շնորհակալության» փոխարեն գործածում «մերսի» բառը: Երկու ժողովուրդների, երկու երկրների բազմադարյա հարաբերությունները շրիշակի մակարդակի հասցրած այդ նողկանքից չամաչեցին թերևս լրագրողը և հեռարձակողները: